ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.01.2020 | 00:02
Օր օ­րի ինձ են փնտ­րում և ցան­կա­նում ճա­նա­չել իմ ճա­նա­պարհ­նե­րը, իբրև մի ժո­ղո­վուրդ, որ ար­դա­րու­թյուն է գոր­ծել և իր Աստ­ծու ի­րա­վուն­քը զանց չի ա­ռել. ա­հա նրանք ե­կել և ի­րա­վունք ու ար­դա­րու­թյուն են ո­րո­նում։ Փա­փա­գում են մեր­ձե­նալ Աստ­ծուն և ա­սում են. «Այդ ինչ­պե՞ս է, որ մենք ծոմ պա­հե­ցինք, և դու չտե­սար, զր­կանք­նե­րի են­թար­կե­ցինք մեզ, և դու չի­մա­ցար։ Արդ, ձեր ծո­մա­պա­հու­թյան օ­րե­րին ձեր ցան­կու­թյուն­ներն եք կա­տա­րում և կս­կիծ պատ­ճա­ռում բո­լոր նրանց, ով­քեր են­թա­կա են ձեզ։ Հա­կա­սու­թյան և կռիվ­նե­րի մեջ եք պա­հում և բռնց­քա­հա­րում տկա­րին։ Իսկ իմ ին­չի՞ն է պետք այդ­պի­սի ծո­մա­պա­հու­թյան օ­րը. դուք պի­տի գաք բո­ղո­քեք ինձ, և ես չպի­տի լսեմ ձեզ։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 58. 2-4
Դիտվել է՝ 2958

Մեկնաբանություններ